«Ահազանգերի առկայությունը դեռևս չի նշանակում հանցագործության մասին հաղորդում». Գևորգ Կոստանյան

Իրավապահ համակարգի աշխատանքը և ՀՀ օրենսդրությունը՝ հանցագործությունների բացահայտման, հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու գործընթացներում ընթացակարգային տեսակետից տարբերություն չի սահմանում՝ դա կլինի ընտրական բնույթի, թե այլ հանցագործություն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Սակայն նկատի ունենալով հանրաքվեի կարևորությունը և նկատի ունենալով հանրաքվեի դրված հարցի կարևորությունը և այն, որ սահմանադրական փոփոխությունները երկրի համար կենսական նշանակություն ունեն և ըստ էության ապահովագրում և երաշխավորում են մեր հետագա սերնդի, մեր ամբողջ երկրի ապագայի հարցերը, հետևաբար ամբողջ իրավապահ համակարգը և դատախազությունն այդ թվում, ձեռնարկել և ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Ընդ որում, այս հարցում հատկապես կենտրոնացվել են բոլոր ռեսուրսները, ինչի ապացույցն է նաև այն, որ դեռևս նոյեմբերի 30-ին ստեղծվեց աշխատանքային խումբ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Նա նշեց, որ աշխատանքային խումբը կոորդինացնում է թե՛ քվեարկությունից առաջ, թե՛ դրա ընթացքում, թե՛ դրանից հետո դատախազական կորպուսի աշխատանքը՝ հանցագործությունների գրանցման և դրանց ընթացքն ապահովելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ քվեարկության օրը ողջ դատախազական կորպուսը և բոլոր դատախազները գտնվել են իրենց աշխատավայրում և անձամբ ևս գրանցել են ինչպես ահազանգեր, այնպես էլ հանցագործության մասին հաղորդումներ: Նա նշեց, որ ողջ ընթացքում ԶԼՄ-երում տեղ գած ցանկացած հրապարակման ընթացք է տրվել, և պատահական չէ, որ միայն գլխավոր դատախազությունում ստացված հեռախոսազանգերը, ահազանգներն ու հանցագործության մասին հաղորդումները շուրջ 300-ն են:

Կարդացեք նաև

Գևորգ Կոստանյանն ասաց, որ ահազանգերի առկայությունը դեռևս չի նշանակում հանցագործության մասին հաղորդում, հանցագործության մասին հաղորդումը դեռևս չի նշանակում հանցագործության փաստ, իսկ փաստի առկայությունը չի նշանակում անձի քրեական պատասխանատվության հարց:

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանն ասաց, որ ընդհանուր հաղորդումների քանակը 461 է, 435-ով նյութեր են նախապատրաստվել, 12-ն ուղaրկվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, 14-ով քրեական գործ է հարուցվել, ներկայումս 189-ով կայացվել են որոշումներ՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Գևորգ Կոստանյանը նշեց, որ այս տվյալները հենց այս պահին են վերաբերում. ընթացքում դրանք կարող են փոխվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր րոպե կարող են դատավարական որոշումներ կայացվել:

Լրագրողի հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ ներկայացաված տեսանյութերի մի մասը մոնտաժված է, հաշվի առնվել է և արդյոք պարզվել է՝ տեսանյութերը մոնտաժված են եղել, թե ոչ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց.

«Նախ՝ Գլխավոր դատախազությանը որևէ մեկը չի կարող ուղղորդել՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենքով, ոչ որևէ այլ կերպ: Ինչ վերբերում է մոնտաժված լինելու վերաբերյալ վարչապեի հայարարությանը, ես անկեղծ ասած չեմ լսել նմն հայտարարություն, չեմ էլ կարծում անկեղծ ասած, որ նման հայարարություն կարող էր լինել, որովհետև այս կամ այն տեսանյութի՝ մոնտաժված լինելու կամ չլինելու մասին հետևություններ հնարավոր է անել բացառապես համապատասխան փորձաքննությունների արդյունքում: Դրան նախորդող որևէ մեկը, այդ թվում ես չենք կարող խոսել մոնտաժված լինելու կամ չլինելու մասին: Հետևաբար ես անկեղծորեն չեմ կարծում, որ նման հայտարարություն կարող էր լինել»:

Տեսանյութեր

Լրահոս