«Կապույտների» գլխավոր մարզիչն օրինակներ բերեց անցյալից, որպեսզի հաստատի այս թեզը:
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Խաչիկի կողմից 1971 թ. ծնված Անահիտ Փ.-ի՝ վերանորոգման համար վճարած 22.000 դրամը և 110 ԱՄՆ դոլարը յուրացնելու մասին:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիկների վարկանիշային աղյուսակը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
«Իմ անձնական և իմ ղեկավարած կառույցի ներդրումը բացառապես հանցագործություն բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մեջ եմ տեսնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իր անձնական և իր ղեկավարած կառույցի ներդրումը տեսնո՞ւմ է Սուրիկ Խաչատրյանի որդուն պաշտոնի նշանակելու հարցում:
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել 1997 թ. ծնված Հերմինե Մ.-ի բջջային հեռախոսը գողանալու մասին:
«Երեկ՝ 10-օրյա ժամկետը լրանալու պահին, պետք է որոշում կայացվեր: Քրեական գործի հարուցումը կամ պետք է մերժեին, կամ քրեական գործը պետք է հարուցվեր: Հետևաբար՝ դա ընտրական գործընթացի հետ կապել կարող է՝ հիպոթետիկ առֆումով հնարավոր է, բայց ֆորմալ տեսակետից հիմք չկա»,- ասաց նա:
Դեկտեմբերը 9-ը այսուհետև նշվելու է իբրեւ հայկական նախաձեռնությամբ միջազգային ընտանիքի կողմից որդեգրված ՄԱԿ-ի օրացույցում ներառված հատուկ օր: Այս տարվա սեպտեմբերին 11-ին ՄԱԿ-ի գլխավոր համագումարի կողմից ընդունված բանաձեւը, որի նախագիծը ներկայացրել էր ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, դեկտեմբերը 9-ը հռչակում էր ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր:
Վերջին 30 տարում Իրանում ՁԻԱՀ-ից մահացել է 7 387 մարդ, ասել է Իրանի Խուզեստան նահանգի առողջապահական կենտրոնի ղեկավար Շոքրոլլահ Սալմանզադեն՝ հանդես գալով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
«Քանի որ Ազատության հրապարակում գիշերող մարդկանց առողջությունը վտանգված է, և ոստիկանությունը ոչ թե պետական հանցագործին է բռնում, այսօրվանից նստացույցը վերածվում է շուրջօրյա հերթապահության: Մեր տղաներին ուղարկում ենք մեկ օր օջախում տաքանալու, հետո գալու հերթապահության: 24 ժամ մենք կլինենք Ազատության հրապարակում: Ժողովրդի շտաբը, մեր պետական դրոշն ու մենք կմնանք Ազատության հրապարակում»,- Ազատության հրապարակում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տրամադրվելիք միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման ու վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև՝ ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:
«Բոլորին շատ տարօրինակ է թվում, որ այսքան անօրինական միջոցներ են գոյանում ՀՀ-ում, բայց այն, ինչ տեսնում ենք մեր շրջապատում, այդ շքեղությունը, հատկապես պաշտոնյաների մոտ, և երբ ուզում ենք հասկանալ տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, հնարավոր չի լինում: Սա այն է, ինչ կոչվում է ստվեր, փողերի լվացում»:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը ստորագրել են «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով ՎԶԵԲ-ը, ծրագրի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում և նրանց փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Մոտ 100 խոշոր բեռնատար է հավաքվել Ռուսաստանի ու Վրաստանի «Վերին Լարս» անցակետում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, որին մասնակցել են պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:
Հայտնի է, որ ազգային օդային տարածքներն օգտագործվում, իսկ դրանց շատ տեղամասեր պարզապես գտնվում են երկրի ռազմական ուժերի հսկողության տակ: Հայաստանի պարագայում դա նշանակում է, որ Եվրոպական միասնական ավիացիոն գոտուն միանալը ենթադրում է սերտ համագործակցություն ԵՄ երկրների հետ անվտանգության բնագավառում, ինչը, անշուշտ, բխում է Հայաստանի շահերից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի առընչությամբ դատախազության իրականացրած գործողություններին և համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողությանն առնչվող հարցեր:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գրավոր հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմն ստացել է օտարերկրյա գրեթե բոլոր գործընկերների պատրաստակամությունը՝ համագործակցել ու որոնել նրանց, ովքեր առնչություն ունեն Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի ահաբեկչությանը, հայտնում է RIA Novosti-ն:
Տաջիկստանի խորհրդարանը հաստատել է «Խաղաղության և միասնության հիմնադրի ու ազգի առաջնորդի մասին» օրենքը, որը պաշտոնապես երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին հռչակում է տաջիկների ցմահ առաջնորդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայում ԴԱԻՇ-ի զինյալները վերահսկում են սիրիական տարածքների 70 տոկոսը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է TASS-ը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչները թղթե վրաններ «տեղադրեցին»՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով ոստիկանությանը, որոնք թույլ չեն տալիս իրենց իսկական վրաններ տեղադրել այնտեղ:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հաստատել է, որ նոյեմբերին ինքն ու ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզը գաղտնի հանդիպում են ունեցել Օմանում:
Հոնդուրասում անծանոթ անձի կողմից գլխին ստացած հրազենային վնասվածքի արդյունքում մահացել է Հոնդուրասի հավաքականի պաշտպան Արնոլդ Պերալտան:
Մեզ հետ զրույցում Վալերի Օսիպյանն ասաց, որ մին9և ակցիայի վերջը թույլ կտան փայտը մնա Ազատության հրապարակում: Ցուցարարները պարզաբանում են իրենց քայլը նրանով, որ ուզում են թեյ պատրաստեl մարդկանց համար, քանի որ եղանակը ցուրտ է:
Մեկնարկեց «Նոր Հայաստանի» հանրահավաքը:
Երեկ երեկոյան Գերմանիայի Յանսդորֆ (Սաքսոնիա) քաղաքից ոչ հեռու 30 մարդ հարձակվել է փախստականներ տեղափոխող ավտոբուսի վրա: Այս մասին հայտնում է Bild-ը:
Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի բոլոր հանգամանքները։
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր:
Անկարան կոչ է անում Մոսկվային հանգստություն պահպանել, սակայն թուրքական կողմի համբերությունն անսպառ չէ: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: