«Դեբիլներ». Յացենյուկը՝ Գերագույն ռադայում կռվի բռնված պատգամավորների մասին
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայում ծագած կռիվը, հայտնում է ուկրաինական «Վեստի» թերթը:
Հիշեցնենք, որ այսօր Յացենյուկի ելույթի ժամանակ պատգամավորների միջև կռիվ էր սկսվել այն բանից հետո, երբ «Պյոտր Պորոշենկոյի բլոկից» ժողովրդական պատգամավոր Օլեգ Բարնան Յացենյուկին էր տարել վարդերի փունջ ու փորձել էր քաշքշելով վարչապետին հեռացնել ամբիոնից:
«Ամեն ինչ լավ է, դեբիլներն են շատ»,- տեղի ունեցածը մեկնաբանել է Արսենի Յացենյուկը:
Կռվի պատճառ էին հանդիսացել Յացենյուկի խոսքերն այն մասին, ով հիշեցրել է, որ կառավարությունը ձևավորվել է կոալիցիայի ստեղծման արդյունքում, այդ պատճառով էլ
«Պյոտր Պորոշենկոյի բլոկը» պատասխանատվություն է կրում իր նախարարների գործունեության, մասնավորապես էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինի համար, ով նշանակվել էր «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» քվոտայով:
https://www.youtube.com/watch?v=egAEaoA7UMM