«Միայն Սերժ Սարգսյանի հետևից գալուց հետո ԱԱԾ-ն իմ հետևից կգա». Աշոտ Մանուչարյանը՝ ԱԱԾ-ի հաղորդագրության մասին

«Զարմացա, որ պատասխանը հենց ԱԱԾ-ից եղավ, որովհետև բարձրացրած հարցերս ճնշող մեծամասնությամբ ուղղված էին երկրի քաղաքական ղեկավարությանը, կարծում եմ, այս հայտարարությունը հենց երկրի ղեկավարությունից էլ գրված է, ու ստորագրվել է ԱԱԾ-ի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն օրերս արձագանքել էր Աշոտ Մանուչարյանի՝ հարցազրույցում արված հայտարարություններին:

«Կարծում ենք՝ արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների և դրանց իսկ վրա կառուցված հետևությունների վրա»,- նշված էր ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

«Ես Սահմանադրության անցկացման հարցն այս ծանր իրավիճակում գնահատել էի՝ որպես քայքայիչ գործողություն՝ ընդդեմ երկրի: Ասել էի, որ անթույլատրելի է, որ անփորձ զինվորականներ են կանգնած սահմանում, ճիշտ կլինի՝ մասնագետներ կանգնած լինեն: Մեկ խնդիր կար ինչ-որ չափով առնչվող ԱԱԾ-ին, բայց այստեղ էլ խնդիրը վերաբերում էր քաղաքական պատվերին, թե ինչ քաղաքական պատվեր է տրված եղել:

Խումբը վաղուց վերահսկողության տակ էր վերցված եղել, ամիսներ շարունակ նրանց հետևել են: Նախագահի նստավայրից որոշել են ստեղծվածով քաղաքական գործընթաց կազմակերպել, քաղաքական ինֆորմացիոն պատերազմ են տանում, գործը ծառայեցնում են ներքին քաղաքական հարցերը լուծելուն: Ասել էի՝ հարյուրավոր, հիմա կասկածում եմ, որ հազարավոր մարդիկ մասնակից են այդ պտույտներին»,- ասաց նա:

Ա. Մանուչարյանն իր խոսքերով՝ մի պրոֆեսիոնալ հարց ուղղեց ԱԱԾ-ին. Ո՞ր պահից է օպերատիվ ծառայությունը սկսել այդ երիտասարդի՝ Արթուր Վարդանյանի բացահայտումը և հետևումը. «Եթե որևէ հատուկ ծառայություն երկրում պատրաստում է քայքայիչ գործողություններ, դրանից առաջ թողնում է չխկչխկան-դխկդխկան օպերացիայով, ինչպես այսօր Հայաստանն է զբաղված, ու դրա քողի ներքո անեն իրենց պրոֆեսիոնալ գործը: Ինձ թվում է՝ երկրի հանձնարարականով ԱԱԾ-ն նրանց պահում է, որ կարողանա օգտագործել ներքին քաղաքական նպատակների համար»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ԱԱԾ-ն Ձեր հետևից էլ գա, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ միայն Սերժ Սարգսյանի հետևից գալուց հետո՝ իմ հետևից կգան: Աստված գիտի՝ ում հետևից՝ ով կգա, ու ինչ մեղադրանքով, պետք չէ նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց համար: Ուզում եմ ասել, եթե փորձում եք կանխագուշակել, ամեն ինչ էլ կարող եք կանխագուշակել»:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի