Բաժիններ՝

Մոնղոլիայում «Մի-8» ուղղաթիռ է կործանվել, 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ

Մոնղոլիայի զինված ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը կործանվել է երկրի կենտրոնական մասում, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10 մարդ վիրավորվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:

Ուղղաթիռն աղետի է ենթարկվել գիշերային ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Այն ընկել է երկրի մայրաքաղաք Ուլան-Բատորից 50 կմ հեռավորության վրա:

Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օդաչուն փորձել է վթարային վայրէջք իրականացնել:
Մոնղոլական բանակի քննիչները սկսել են հետաքննել դեպքի պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս