ԱՄՆ-ը ցանկացել է հեղաշրջում իրականացնել Սիրիայում. WSJ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան մի քանի տարի շարունակ գաղտնի բանակցություններ է վարել Սիրայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով վերջ տալ արնահեղությունն ու ստիպել երկրի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել պաշտոնից, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ամերիկացի ու արաբ պաշտոնյաներին:
Ի սկզբանե, Վաշինգտոնը որոնել է թերություններ Բաշար Ասադի ռեժիմում, որոնք կարող էր օգտագործել ռազմական հեղաշրջման իրականացման համար, սակայն դրանք շատ քիչ էին, գրում է պարբերականը:
«Սպիտակ տան քաղաքականությունը 2011 թվականին կայանում էր Սիրիայում իշխանության փոխանցումը ռեժիմի թերությունները պարզելու միջոցով ու սիրիացիներին առաջարկելով գահընկեց անել Ասադին»,- հայտարարել է ԱՄՆ ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյան:
2011թ., երբ սիրիական ռեժիմը սկսեց կոշտ միջոցառումներ գործադրել ցուցարարների նկատմամբ, իսկ զինվորները սկսեցին դասալքության դիմել, ԱՄՆ հետախուզությունը հայտնաբերեց նրանց, այդ թվում՝ ալավիների, ովքեր կարող էին հեռանկարում իրականացնել ռազմական հեղաշրջում:
Սակայն ԱՄՆ-ը չկարողացավ հաջողության հասնել այդ ուղղությամբ, քանի որ չէր կարողացել հայտնաբերել բավականաչափ հնարավորություններ ռազմական հեղաշրջում սկսելու համար:
«Դա ռեժիմ է, որը շատ ճկուն է քաղաքական պլանում: Նրանք շատ խելացի են»,- հայտարարել է Դամասկոսում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը:
Այդ փորձի ձախողումից հետո 2012թ. ամռանը ԱՄՆ-ը կենտրոնացավ ապստամբությանն աջակցություն ցուցաբերելու վրա: