Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել

Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արկադի Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Սերժ Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով Արկադի Խաչատրյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով:

Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանագիր ստորագրել է, որի համաձայն՝ Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները:

Արմենակ Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031