Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ դեկտեմբերի 19-ին խորտակված շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 36 մարդու:
«Արվելու է ամեն ինչ մեր քաղաքացիների տոնական տրամադրությունը պատահարներով ու խցանումներով չփչացնելու համար: Ուժեղացված ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվելու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների նկատմամբ, առաջին իսկ ճանապարհային ոստիկանին հանդիպելուց հետո ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ղեկից հեռացվելու է, ուղևորներին մեր ուժերով տեղափոխելու ենք իրենց բնակության վայր, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանվող տարածք»:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են: Ճանապարհային ոստիկանությունն այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին:
30 կոնգրեսմեններից բաղկացած խումբը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիային՝ կոչ անելով ԴԱԻՇ-ի զինյալների կողմից քրիստոնյաների զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն, տեղեկացնում է LifeNews-ը:
«Կարծում եմ՝ պարտվել են բոլորը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին՝ այս մասին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, ըստ որի՝ տարվա խոշորագույն իրադարձություններից մեկը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն էր:
Անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով, և յուրահատուկ ու շրջադարձային՝ մեր երկրի ու մեր ժողովրդի պատմության տեսանկյունից: Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաև դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս:
2015թ. Գեոթիմը Ամուլսարի հարակից համայնքների բյուջեներ է վճարել գրեթե 1 մլն ԱՄՆ դոլար` որպես հողերի վարձակալության վճար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ին Մյասնիկյան փողոցում` բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակումը, երկու անձ ձերբակալվել է:
Վրաստանը դեռ չի տեսնում նախադրյալներ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Այս մասին հայտնում է BBC-ն:
arevelk.am-ը գրում է. «Օրերս Համացանցում տարածվեց ռետինե կոշիկներ կրող փոքրիկ աղջկա լուսանկարը, ով նվեր է ստանում ձմեռային տաք կոշիկներ և հուզված նայում է իր նոր կոշիկներին: Լուսանկարը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տվել, մասնավորապես շատերը Հայաստանի սոցիալական իրավիճակն էին մեջբերում, ինչի պատճառով փոքրիկը հայտնվել է այդ վիճակում: Մարդիկ ուզում էին իմանալ` ով է փոքրիկ աղջիկը, որ […]
Քաղաքապետարանը՝ կառավարության աջակցությամբ, 2-3 տարի առաջ մի քանի անգամ մրցույթ հայտարարեց այդ տարածքի համար: Ի վերջո, հայտնվեցին այն ներդրողները, որոնք պատրաստ էին այդտեղ գումար ներդնել, կառուցապատումը սկսել, բավարարել նաև այդ ընտանիքներին ու գոնե իրենց ծախսերը հետ բերել, բնակիչների հետո պայմանագրեր կնքեցին, դիմեցին կառավարություն:
Չինաստանի մայրաքաղաքում մառախուղը դարձել է ավելի քան 200 չվերթի չեղյալ հայտարարելու պատճառ: Հազարավոր ուղևորներ այսօր չեն կարողացել թռչել Պեկինից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավազակային հարձակման և Արթուր Նազարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց, որ աղետի գոտում որքան շենքեր փլուզվել են, նույն մակերեսով այս տարիների ընթացքում կառուցվել են:
Կաթոլիկական Սուրբ Ծննդի նախօրեին ոստիկանությունը ստիպված է եղել եկեղեցուց շտապ տարհանել ավելի քան 800 հավատացյալի Ֆրանսիայի հարավարևելյան Բեզանսոն քաղաքի Սուրբ Հովսեփի տաճարից, հայտնում է TASS-ը:
Նոր տարվա նախաշեմին` դեկտեմբերի 25-26 Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանան Երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի սաների գալա համերգները: Արդեն երրորդ տարին է, ինչ ծրագրում ընդգրկված երիտասարդ երաժիշտները, ավանդույթի համաձայն, տարեվերջին հանդես են գալիս համատեղ հաշվետու համերգներով:
Շուկայի նորույթը կլինի կոմպլեքս, խմբային ապահովագրությունների ներդրումը, երբ մեկ պայմանագրով և մեկ սակագնով կարելի է ապահովագրել ոչ միայն ընտանիքի բոլոր անդամներին, այլև բժշկական ծախսերը, ԿԱՍԿՈ-ն և գույքը միասին: Սա հատկապես կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ուզում են տեսնել՝ ինչպես է աշխատում ապահովագրությունն իրական կյանքում: Կոմպլեքս ապահովագրության դեպքում և՛ փորձն է ավելի շատ, և՛ բյուջեն՝ ավելի թեթև: Սա նման է ռեստորանի դեգուստացիոն մենյուին:
2016 թ-ի հունվարի 1-ից մինչև 2016 թ-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են ստուգումներ՝ փոխանակաման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
«Ստացվում է՝ մարդիկ չունենալով այնքան ռեսուրս, որ պահպանեն իրենց ձայները, չունենալով այնքան մարդկային ռեսուրսներ, որ ունենան մարդիկ բոլոր ընտրատեղամասերում, մի քանի տեղամասերում ստեղծված խնդիրը դարձրեցին միջազգային սկանդալ, սկսեցին ցույցեր անել, բայց քանի որ հասարակությունն այդ ամենը շատ լավ հասկանում է, այդ դեմ ձայների նույնիսկ 10 տոկոսը չեկավ պայքարելու, որովհետև հասկացավ, որ հրապակարում կանգնած է արձակուրդային ընդդիմությունը»:
Իրաքի հատուկ ծառայությունները կալանավորել են ԴԱԻՇ-ի 40 անդամների, հայտնում է RIA Novosti-ն:
Հաջողությամբ ավարտվեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում:
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից: Սյս մասին հայտնում է IPN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը:
Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատել է «Յունիբանկի» բանկային ավանդների В2/NP, բազային վարկային գնահատականի b3, կոնտրագենտի ռիսկի գնահատականի B1(cr)/NP(cr) վարկանիշները:
Նրանք, ովքեր ասում են՝ «ով մեզ հետ չի, մեր դեմ է» ծեծված լոզունգերը, ես նրանց զոմբիների հետ եմ համեմատում, դա զոմբիություն է
Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-40C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -100C-ից ցածր են եղել:
Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին: Նման որոշում նիստի ժամանակ կայացրել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը կազմված է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի անդամներից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Այսօր աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ՝ կաթոլիկներ, բողոքականներ ու որոշ երեկեցիների ուղղափառներ, տոնում են քրիստոնեական ամենագլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:
Ռումբի մեջ, որը Եգիպտոսի Սինայի թերակղզում դարձավ ռուսական А321 ինքնաթիռի կործանման պատճառ, օգտագործվել է բարձր բեկոտողության (փշրտելու հատկություն ունեցող) պայթուցիկ, որը պատրաստվել է գործարանային պայմաններում:
Նիգերիայի Ննևի քաղաքում տեղակայված Inter Corp Oil limited (LPG Gas Plant) գազային գործարանում տեղի ունեցած պայթյունը խլել է 100 մարդու կյանք, հայտնում է Vanguardngr.com պորտալը: