Բաժիններ՝

Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով ավելի քան 800 մարդ է տարհանվել եկեղեցուց

Կաթոլիկական Սուրբ Ծննդի նախօրեին ոստիկանությունը ստիպված է եղել եկեղեցուց շտապ տարհանել ավելի քան 800 հավատացյալի Ֆրանսիայի հարավարևելյան Բեզանսոն քաղաքի Սուրբ Հովսեփի տաճարից, հայտնում է TASS-ը:

Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, ահազանգը հնչել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հեռախոսազանգ է ստացել եկեղեցու հարևանությամբ կայանված կասկածելի ավտոմեքենայի մասին:

Սուրբծննդյան պատարագն արագ դադարեցվել է: Իրավապահները արագ եկեղեցուց դուրս են բերել մարդկանց:

Բարեբախտաբար, ահազանգը կեղծ է եղել՝ շուտով հայտնվել է նաև մեքենայի տերը, ով, խախտելով անվտանգության կանոնները, չափազանց մոտ էր կանգնեցրել մեքենան եկեղեցուն:

Ներկայիս Սուրբ Ծնունդը Ֆրանսիայում 50 տարում առաջին անգամ անցկացվում է արտակարգ դրության պայմաններում, որը սահմանվել է Փարիզի ահաբեկչություններից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031