
Եգիպտոսում ռուսական А321-ը կործանած ռումբը պատրաստված է եղել С-4 պայթուցիկից

Ռումբի մեջ, որը Եգիպտոսի Սինայի թերակղզում դարձավ ռուսական А321 ինքնաթիռի կործանման պատճառ, օգտագործվել է բարձր բեկոտողության (փշրտելու հատկություն ունեցող) պայթուցիկ, որը պատրաստվել է գործարանային պայմաններում:
Նման եզրակացության են եկել Airbus-ի բեկորներն ուսումնասիրող փորձագետները: Ինչպես գրում է «Կոմերսանտը», հղում կատարելով իր աղբյուրներին, ամենայն հավանականությամբ, դա եղել է C-4 (Սի-4): Այն հայտնագործվել է ԱՄՆ-ում 20-րդ դարի 60-ականներին, իսկ ներկայում արտադրվում է աշխարհի բազմաթիվ երկրներում:
Ռումբը կարող էր տեղադրվել ինքնաթիռի վերջին հատվածի աջ բորտի ուղևորատար նստատեղի մոտ՝ պատուհանի կողքին:
Այն ինքնաթիռ է բերել ու էլեկտրոնային թայմերն ակտիվացրել Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի սպասարկող անձնակազմի անդամներից մեկը՝ հավաքարարը, սննդի մատակարարը, սակայն, ինչպես գրում է պարբերականը, այդ մարդը պետք է անցած լիներ ականապատման հատուկ կուրսեր: