
Նիգերիայում 100 մարդ ողջ-ողջ այրվել է գազային գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Նիգերիայի Ննևի քաղաքում տեղակայված Inter Corp Oil limited (LPG Gas Plant) գազային գործարանում տեղի ունեցած պայթյունը խլել է 100 մարդու կյանք, հայտնում է Vanguardngr.com պորտալը:
Ականատեսների խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 11.00-ի սահմաններում ցիստեռններից գազի տեղափոխման ժամանակ:
Այդ պահին ցիստեռնի մոտ հավաքված են եղել գազի բազմաթիվ գնորդներ, որոնք եկել էին գործարան՝ իրենց գազի բալոնները լիցքավորելու համար:
Նրանք ողջ-ողջ այրվել են: Տուժել են նաև պատահական անցորդները:
Հաղորդվում է, որ հրդեհը խոչընդոտում է փրկարարների աշխատանքին, ովքեր չեն կարողանում մտնել գործարան, որտեղ հավանաբար կան հարյուրավոր արգելափակված աշխատակիցներ: