Բաժիններ՝

Պեկինի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է չեղյալ հայտարարվել

Չինաստանի մայրաքաղաքում մառախուղը դարձել է ավելի քան 200 չվերթի չեղյալ հայտարարելու պատճառ: Հազարավոր ուղևորներ այսօր չեն կարողացել թռչել Պեկինից:

«143 չվերթ հետաձգվել է, 83-ը՝ չեղյալ հայտարարվել Պեկինի օդանավակայանում՝ մառախուղի «նարնջագույն» մակարդակի պատճառով»,- տեղեկացրել է չինական CCTV հեռուստաալիքը:

Նշենք, որ նախօրեին Պեկինի ադմինիստրացիան պաշտոնապես հայտարարել է նախազգուշական «կարմիր» մակարդակը չեղյալ հայտարարելու մասին, որը գործում էր դեկտեմբերի 19-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031