«Սա բերելու է շատ ռադիկալ, ահաբեկչությանը բնորոշ վարքագծերի երկրում…». Ստեփան Սաֆարյան

«Կարծում եմ՝ պարտվել են բոլորը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին՝ այս մասին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, ըստ որի՝ տարվա խոշորագույն իրադարձություններից մեկը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն էր:

Նրա խոսքով՝ մենք ունեցանք զարգացումներ, որտեղ ունենք թվացյալ հաղթողներ ու պարտվողներ, բայց, ըստ նրա, իրականում պարտվել են բոլորը: «Իշխանությանը հաջողվեց անցկացնել այն, ինչ ուզում էին անցկացնել, բայց նա արեց դա թուլացած, տապալված, առանց ստրատեգիա ունեցած ընդդիմության խորապատկերին: Ինստիտուտների քայքայումը, որը մենք տեսնում ենք երկրում, հաստատապես իշխանության օգտին չէ»:

Ս. Սաֆարյանը կարծում է՝ սխալ է ասել, որ ներքաղաքական անկայունության ռիսկերը փոքրացրել ենք: Նա օրինակ բերեց Նորք- Մարաշում վնասազերծված խմբին. «Երբ ինստիտուտները լղոզվում են, երբ քաղաքական ընդդիմախոսության ինստիտուտները քայքայվում են, մարդիկ մտածում են՝ այլևս քաղաքական լուծումները չեն աշխատում, ու միակ ելքը կրակելն է, ահա թե ինչ է լինում, երբ վակուում է առաջանում: Դրա համար եմ ասում՝ թող իշխանությունը չմտածի, որ հաղթել է»: Բանախոսի գնահատմամբ՝ ունենք բավականին թուլացած քաղաքական ընդդիմություն, որը հայտնվել է լուսանցքի եզրագծին և քաղաքական իշխանության վակուումում, որը «լցնելու ունակ չէ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը». «Սա բերելու է շատ ռադիկալ, ահաբեկչությանը բնորոշ վարքագծերի երկրում»: 168.am-ի հարցին՝ ընդդիմադիրների մի հատվածը՝ ի դեմս «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, փողոցային պայքարով է տեսնում ստեղծված իրավիճակի լուծումը, մյուս հատվածն էլ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի կուսակցությունների և մյուսների, ինստիտուցիոնալ ընդդիմություն են ուզում ստեղծել ու պայքարել քաղաքական հարթակներում, ըստ ձեզ՝ ո՞րն է պայքարի իրական ելքը, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց.

«Ընդդիմությունը չի ուզում նաև խոստովանել սեփական սխալները: Ես գիտեմ, որ այս ամեն ինչում ընդդիմության բացթողումներն էլ շատ մեծ են եղել: Որո՞նք են ընդդիմության սխալները… Պարզվեց՝ իշխանությունն այլընտրանք առաջարկում է, իսկ ընդդիմությունը միայն ռեակցիա տվողի վիճակում է, ու պարզ չէ՝ ի՞նչ են ուզում, ինչքան էլ ասես՝ «Նոր Հայաստան», ու հին Սահմանադրության մեջ ապրելն է լինելու, ու ոչ մի նոր բան, դա էլ ճիշտ չէ, հին Սահմանադրությունն արդեն հին Հայաստանն է, կոնցեպտուալ առումով՝ հակասություն կա՝ «Նոր Հայաստանը» չի կարող լինել հին Սահմանադրության մեջ, հետևաբար՝ դրա նորը ո՞րն է, դրա համար մոբիլիզացիա չկա, հանրային աջակցություն չկա»:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ հանրաքվեն ցույց տվեց, որ օրակարգ թելադրողը նույն իշխանությունն է: Նա գտնում է՝ քաղաքական ուժը մինչև ճակատամարտի դուրս գալը պետք է ինքն իրեն պատրաստ զգա, ու այս առումով հասկանում է՝ ինչ է ասում «Քաղաքացիական պայմանագիրը». «Բայց չեմ հասկանում, որ ասում է՝ կեղծ օրակարգ է, չենք մտնում այդ կեղծ օրակարգի մեջ. Նույնն է թե՝ թշնամիդ հարձակվի վրադ, դու ասես՝ կեղծ օրակարգ է. քեզ դուր գա թե ոչ, դու պետք է քո կռիվը տաս: Ասում էին՝ բովանդակային քննարկման մեջ չենք մտնում, շահեցի՞ք, չշահեցիք»: Բանախոսի կարծիքով՝ մեր ընդդիմադիր ուժերը լուրջ պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը. «Եթե իրենց ստատեգիաները չփոխեն, լուսանցքից դուրս են մնալու»:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։