Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսմենները Օբամային կոչ են անում ճանաչել քրիստոնյաների ցեղասպանությունը

30 կոնգրեսմեններից բաղկացած խումբը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիային՝ կոչ անելով ԴԱԻՇ-ի զինյալների կողմից քրիստոնյաների զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն, տեղեկացնում է LifeNews-ը:

«Մենք չափազանց մտահոգ ենք մամուլի հաղորդագրությունների առնչությամբ առ այն, որ կառավարությունը պլանավորում է հրապարակել որոշում, որտեղ հիշատակվելու է եզդիների ցեղասպանությունը, սակայն, միաժամանակ, կանտեսվի քրիստոնյաների ու այլ էթնիկ փոքրամասնությունների ոչնչացման հարցը»,- նամակում գրել է կոնգրեսմեն Էդ Ռոյսը:

Սպիտակ տան ադմինիստրացիայի քննադատները պնդում են, որ վերջինս անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկում քրիստոնյաներին ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից պաշտպանելու համար, ներառյալ՝ անհրաժեշտ քանակությամբ փախստականների չի ապաստանում ԱՄՆ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս