Բաժիններ՝

Որոշվել է Գեորգի Կվիրիկաշվիլիին առաջադրել Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին: Նման որոշում նիստի ժամանակ կայացրել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը կազմված է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի անդամներից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Գեորգի Կվիրիկաշվիլին այն քաղաքական ընտանիքի ներկայացուցիչն է, որին պատկանում է նաև Իրակլի Ղարիբաշվիլին ու ընդունվելու է որպես ղեկավարներից մեկը, ինչպես Բիձինա Իվանիշվիլին»,- հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գեորգի Վոլսկին:

Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնության անդամները խորհրդարանի խոսնակի հետ քննարկել են վարչապետի թեկնածությունը: Վոլսկին նաև հաստատել է, որ թեկնածությունը համաձայնեցվել է Բիձինա Իվանիշվիլիի հետ:

«Խոսքը 4 թեկնածուի մասին էր, ու մենք կանգ առանք նրանցից մեկի՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի վրա»,- հայտարարել է Վոլսկին:

Այսօր նա կներկայացվի խորհրդարանական մեծամասնությանը՝ որպես Վրաստանի վարչապետի թեկնածու:

Հիշեցնենք, որ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել է դեկտեմբերի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031