«Սուրբ Ծնունդը ժամանակ է ևս մեկ անգամ մտածելու, թե մենք ովքեր ենք». Հռոմի պապը պատարագ է մատուցել՝ ի նշան Սուրբ Ծննդի
Այսօր աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ՝ կաթոլիկներ, բողոքականներ ու որոշ երեկեցիների ուղղափառներ, տոնում են քրիստոնեական ամենագլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որի համար սա երրրորդ Սուրբ Ծնունդն է՝ որպես Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ, ու ով ունի այսօր 1,2 միլիարդ հետևորդ ողջ աշխարհում, պատարագ է մատուցել Վատիկանում, հայտնում է BBC-ն:
Հռոմի պապն իր սուրբծննդյան քարոզում կոչ է արել բոլորին, ով «տարված է սպառողական ոգով ու շլացած արտաքին փայլից», հիշել կյանքի իրական արժեքների մասին:Քարոզում նա դարձյալ անդրադարձել է իր համար կարևոր՝ կարեկցության, արդարության, բարեսրտության թեմաներին:
«Հասարակությունում, որն այդքան հաճախ է տարված սպառողական ոգով ու հաճույքի ծարավով, հարստությամբ ու ճոխությամբ, ինքնասիրահարվածությամբ ու ունայնությամբ, այդ նորածինը (Հիսուսը) կոչ է անում մեզ զսպվածության, հասարակ կյանքի, հետևողականության, որոնք անհրաժեշտ են տեսնելու ու հասականալու, թե ինչն է կարևոր»,- ասել է Հռոմի պապը:
Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոսն ասել է, որ «Սուրբ Ծնունդը ժամանակ է ևս մեկ անգամ մտածելու, թե մենք ովքեր ենք»:
Նրան լսելու համար Սուրբ Պետրոսի տաճար էր եկել 10 հազար մարդ:
Այսօր կեսօրին Հռոմի պապըմ ավանդույթի համաձայն, Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հանդես կգա սուրբծննդյան Urbi et Orbi (Քաղաքին ու Աշխարհին) ուղերձով:
Ավանդույթի համաձայն՝ գլխավոր արարողությունն այսօր կանցկացվի Բեթղեհեմում՝ Հիսուսի ծննդավայրում: