
Գագարին գյուղի կամրջի մոտ մեքենան շրջվել է ձորը

Նոյեմբերի 14-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվեց, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 50-րդ կմ-ում «Opel Zafira» մակնիշի 26 OU 078 պ/հ (վարորդ Ն. Ղ., ծնվ. 1958 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևոր Ն. Հ.-ը (ծնվ. 1995թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: