
Դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 14-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Միզամի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Կ.-ի բնակարանի դուռը և տան խոհանոցում՝ մահճակալի վրա, հայտնաբերել են Լ. Հ.-ի (1944 թ. ծնվ.) դին: