Բաժիններ՝

Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել՝ կապված Փարիզի ահաբեկչությունների հետ:

Նրա կարծիքով՝ Փարիզի ահաբեկչությունների հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը: «Դա պատերազմի ակտ է, որն իրականացրել են Ֆրանսիայի դեմ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների բանակը՝ ջիհադիստները»,- հայտարարել է Օլանդը իր հեռուստաուղերձում:
Ֆրանսիայի նախագահը հավաստիացրել է, որ երկրի բանակը, անվտանգության ուժերը մոբիլիզացվել են ամենաբարձր մակարդակով, հայտնում է korrespondent.net-ը:

«Բոլոր միջոցառումները, որոնք հարկավոր են մեր քաղաքացիներին ու մեր երկիրը պաշտպանելու համար, շտապ կարգով ձեռնարկվել են: Բանակն ու իրավապահները պատրաստ են արժանի պատասխան տալ նրան, ինչ տեղի է ունեցել երեկ: Նրանց գործողությունները թույլ են տվել ոչնչացնել ահաբեկիչներին: Այդ ուժերը աշխատում են արտակարգ դրության ռեժիմով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ Փարիզում կհերթապահեն զինվորական պարեկները:
«Ֆրանսիան կգործի ահաբեկիչների դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում»,- հավելել է Օլանդը:

«Մենք կոչ ենք անում սառնասիրտ ու համատեղ գործողություններ ձեռնարկել մեր ընկերների ու դաշնակիցների հետ: Ֆրանսիան ակտիվ է, Ֆրանսիան զգոն է, Ֆրանսիան կհաղթի բարբարոսությանը: Ֆրանսիան կգործի հանուն համամարդկային արժեքների ապահովման»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս