Ջոն Քերին Փարիզի ահաբեկչությունն անվանել է «միջնադարյան ու ժամանակակից ֆաշիզմի խառնուրդ»
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «միջնադարյան ու ժամանակակից ֆաշիզմի խառնուրդ» է անվանել Ֆրանսիայում երեկ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնք իրենց հետ բերում են ավերածություններ ու վախ, հայտնում է Reuters-ը:
«Մենք խոսում էինք Փարիզի իրադարձությունների մասին, որը հետել է Իրաքի ու Բեյրութի ահաբեկչություններին: Մենք համաձայնել ենք, որ այդ ակտերն անընդունելի են մեր մոլորակի վրա»,- ասել է Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: