
Փարիզի հանրահայտ «Լաֆայետ» առևտրի կենտրոնում տարհանում է սկսվել. հայտնաբերվել է կասկածելի իր

Հայտնի առևտրային «Լաֆայետ» կենտրոնի աշխատակիցներին ու հաճախորդներին շտապ տարհանել են: Պատճառն այն է, որ հայտնաբերվել է կասկածելի առարկա, գրում է Itele-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզի մի քանի շրջաններում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, ապա «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ պայթյուններ իրականացրել մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ:
Այնուհետ ահաբեկիչները պատանդ են վերցրել «Բատակլան» համերգասրահի այցելուներին ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի համերգի ժամանակ:
Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԴԱԻՇ-ը: