Բաժիններ՝

Մենք այլևս արդարացում չունենք ԴԱԻՇ-ին հարված չհասցնելու համար. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Վիեննայում ներկայում ընթացող բազմակողմ հանդիպումը թույլ կտա առաջընթաց գրանցել ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Interfax-ը:

«Մենք չունենք արդարացումներ, որպեսզի չանենք ավելին, հարվածներ չհասցնենք ԴԱԻՇ-ին, «Ջեբխատ ան-Նուսրային»: Ես վստահ եմ, որ այդ հանդիպումը մեզ թույլ կտա առաջ շարժվել»,- ասել է Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման արդյունքներով:

Ռուս նախարարն ընդգծել է, որ ոչ մի արդարացում չկա ահաբեկչական հարձակումներին ու հանդուրժողականություն չպետք է լինի ահաբեկիչների նկատմամբ:

Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահը համերաշխություն է հայտնել ֆրանսիացիներին՝ կապված ահաբեկչությունների հետ ու նշել, որ չպետք է մոռանալ նաև Բեյրութի ու Իրաքի ահաբեկչությունների զոհերի մասին:

Սիրիայի հարցով երկրորդ բազմակողմ հանդիպումն այսօր մեկնարկել է Վիեննայում:
Հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, եվրոպական երկրները, Իրանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս