
Սերժ Թանկյանը՝ Փարիզի ահաբեկչությունների մասին

Ամերիկահայ ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է նոյեմբերի 13-ին Լիբանանում, այնուհետև Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին ու գրել.
«Մեր սերն ու աղոթքները այն մարդկանց, ովքեր տուժել են Փարիզի եւ Լիբանանի այսօր կատարված ահաբեկչություններից։ Նրանք, ովքեր ահաբեկում են համերգասրահներ, սրճարաններ, հանրախանութներ և եկեղեցիներ՝ անմեղ մարդկանց սպանելու համար, վախկոտներ են։ Մեր ֆրանսաբնակ հանդիսատեսը լավագույններից է, և ես չեմ կարող չմտահոգվել այն մարդկանց համար, ովքեր մասնակցել են Eagles of Death Metal շոուին»: