
Փարիզում բնակվող օլիգարխ Նիկոլայ Սարկիսովի կինը վախենում է դուրս գալ տանից

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչության մասին լուրերից մի քանի րոպե անց սոցցանցերում սկսել են գրառումներ կատարվել՝ իրենց աջակցությունը հայտնելով Փարիզի ահաբեկչություններից տուժածներին:
Instagram-ում լուսանկար է տեղադրել ու իր ցավակցություններն է ֆրանսիացիներին հայտնել օլիգարխ Նիկոլայ Սարկիսովի կինը՝ Յուլյան, ով բնակվում է Փարիզում:
Վերջինս Փարիզի ահաբեկչության ժամանակ 3 երեխաների հետ գտնվել է տանը: SUPER-ին տված հարցազրուցում միլիարդատիրոջ կինը ասել է, որ վախենում է դուրս գալ տանից, քաղաքի փողոցները դատարկ են:
«Ես հիմա ապրում եմ Փարիզում: Ես չեմ լսել, թե ինչ է տեղի ունեցել: Ես նստած եմ տանը: Իմ բնակարանում ամեն ինչ փակել եմ: Տեղի ունեցածի մասին լսել եմ նորություններից: Ես շատ եմ վախենում: Այդքան մարդու են սպանել: Քաղաքում հիմա լռություն է, բոլորը նստած են իրենց տներում»,- հայտնել է նա: