Բաժիններ՝

Առաջին ինքնաթիռը Փարիզից Երևան կժամանի այսօր երեկոյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Փարիզից առաջին ինքնաթիռը Երևան կժամանի այսօր երեկոյան՝ ժամը 20:50-ին:

«Էյր Ֆրանս» ավիաընկերության այս չվերթն այս պահի դրությամբ անփոփոխ է: Կայքի հարցին, թե Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղ ունեցած միջադեպի պատճառով հնարավո՞ր է, որ չվերթը հետաձգվի, «Զվարթնոց» օդանավակայանից պատասխանեցին. «Վայրէջքն այս պահի դրությամբ անփոփոխ է»: Երևան ժամանող այս ինքնաթիռի չվերթը Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայանից նախանշված է Երևանի ժամանակով 16:15-ին:

Ի դեպ, սա Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ Երևանը կապող այսօրվա միակ չվերթն է: Հաջորդ չվերթերը տեղի կունենան վաղը, բայց արդեն հակառակ ուղղությամբ` Երևանից Փարիզ: Այս պահի դրությամբ դրանք ևս անփոփոխ են մնացել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30