Հանրային խորհուրդը զորակցում է Ֆրանսիայի ժողովրդին

Ողջ հայ ժողովուրդը ցնցված է Ֆրանսիայի սրտում տեղի ունեցած անմարդկային ոճրագործություններից, որոնց զոհ դարձան հարյուրավոր անմեղ քաղաքացիներ: ՀՀ Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է ահաբեկչության չարիքը, որն ուղղված է երկրագնդի խաղաղ գոյակցության դեմ: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ահազանգում է, որ ողջ քաղաքակիրթ հանրությունը պետք է միավորվի և իր ուժերը կենտրոնացնի ծայրահեղականության ու անհանդուրժողականության, բռնությունների ու ահաբեկչությունների դեմ պայքարում: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում մեր բարեկամ ֆրանսիայի ժողովրդին, մաղթում ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

ՀՀ Հանրային խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30