
Փարիզում տեղի ունեցած ահաբեչկության հետևանքով ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է. «Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան»:
Հիշեցնենք, որ այս գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաքը ենթարկվել է մի շարք զինված հարձակումների ու պայթյունների, ինչի հետևանքով, վերջին տվյալներով՝ տուժել 250 մարդ: Ռադիո Contact-ը նույնպես հայտնում է 250 տուժածի ու 128 զոհի մասին: Փարիզում արտակարգ դրություն է սահմանվել: