Բաժիններ՝

Սահմանում ադրբեջանական կարմիր էքսկավատորը իր սև գործն արեց

tesankyun.am-ը գրում է. «Նոյեմբերի 12-ին Իջեւանից Նոյեմբերյան վերադառնալիս տեսանք, որ միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում երթեւեկող ավտոմեքենաների բացարձակ մեծամասնությունը այդ տարածքը անցնում են ոչ թե հիմնական, այլ՝ շրջանցիկ՝ Հարսնաքարի լեռնային ճանապարհով: Ավելի քան 7 ամիս առաջ ահազանգ էինք հնչեցրել, որ ադրբեջանական զինուժը հիմնական ճանապարհի դեմ-դիմաց ռազմավարական հողաշեն ճանապարհ է կառուցում:

Այդ ճանապարհը կառուցելուց , ամրացնելուց հետո, նոյեմբերի 5-ին նշված ճանապարհին գնդակոծվեց ռուսական «ֆուռը»:

1990-ական թվականների երկրորդ կեսին Ոսկեպար-Բաղանիս հիմնական ավտոճանապարհի եզրին, երթեւեկի անվտանգությունն ապահովող հողե թմբեր կային, որոնք, չգիտես ինչու քանդեցին: Հարկ է մառախլապատ եղանակին, ադրբեջանական զինուժի համար ոչ տեսանելի պայմաններում, այդ ճանապարհի երկայնքով հողի պատնեշներ սարքել:

Ադրբեջանցիները Ղազախի շրջանի փոքրիկ Մազամ գյուղ մտնող ճանապարհի համար քարե պատնեշ են կառուցել , իսկ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար -Բաղանիս հատվածը ադրբեջանական դիրքերի դիմաց անպաշտպան է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս