Ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից` առանց ավելորդ ջանքերի
Takprosto.cc կայքը գրում է, որ գեղեցիկ կառուցվածք ունենալու համար կանայք հաճախ դիմում են ռադիկալ մեթոդների՝ շաբաթներով քաղցած են մնում, իրենց տանջում վարժություններով: Եթե պատրաստ չեք ձեզ տանջել ծանր վարժություններով և հետևել խիստ դիետաների, կարող եք փորձել առանց գլյուտենի դիետան: Այն թույլ կտա առանց օրգանիզմին վնաս հասցնելու մեկ շաբաթվա մեջ ազատվել 2-5 կիլոգրամից:
Այս դիետայի հեղինակը դիետոլոգ Արթուր Ագանստոնն է. այն ստեղծվել է նրանց համար, ում օրգանիզմը չի ընդունում գլյուտեն և ովքեր ալերգիա ունեն: Միևնույն ժամանակ, այն հաջողությամբ օգտագործվում է քաշը նվազեցնելու համար:
Այս դիետայի սկզբունքն այն է, որ պետք է սննդակարգից հանել գլյուտեն պարունակող մթերքները: Խնդիրն այն է, որ այն առաջացնում է օրգանիզմում նյութափոխանակության դանդաղում:
Արգելվող մթերքներ
- ցորեն, գարի, աշորա, վարսակ
- ձավարեղեն
- հացաբուլկեղեն, բլիթներ
- մակարոններ
- արագ սննդի բոլոր տեսակները
- գարեջուր, վիսկի, օղի, ջին
- կոնսերվացված բանջարեղեն, մրգեր, աղցաններ, մսի պահածոներ
- կվաս, արոմատացված թեյ
- երշիկեղեն, մսի կիսաֆաբրիկատներ
- ձկան կիսաֆաբրիկատներ
- պաղպաղակ, շոկոլադ, կարամել
- խանութում վաճառվող համեմունքներ, մայոնեզ, կետչուպ:
Թույլատրվող մթերքներ
- հնդկաձավար, եգիպտացորեն, բրինձ
- ընդեղեն, արևածաղիկ
- լոբազգիներ
- բնական միս
- բնական ձուկ
- կաթնամթերք
- կարտոֆիլ
- եգիպտացորենի, բրնձի, սոյայի ալյուրից պատրաստված հաց
- մրգեր, բանջարեղեն, կանաչի
- ձու
- մեղր, կակաո:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը