
Daily Mail-ը հրապարակել է Ռասպուտինի գունավոր լուսանկարները

Հազվագյուտ լուսանկարները ցուցադրում են վերջին ռուս կայսր Նիկոլայ II-ի ընտանիքի ընկերոջ սառը և ծակող հայացքը:
The Daily Mail բրիտանական պարբերականը հրապարակել է Գրիգորի Ռասպուտինի գունավոր լուսանկարները: Արխիվային սև ու սպիտակ լուսանկարները հատուկ փոխակերպվել են գունավորի` «խելագար վանականի» «մութ» կողմը ցուցադրելու համար:
«Այս գեղեցիկ լուսանկարները թույլ են տալիս բացահայտել Ռասպուտինի ինքնությունը և նրա առասպելական կերպարի որոշ կողմեր: Լուսանկարները մոտեցնում են Ձեզ Ռասպուտինին և թույլ են տալիս ավելի մոտիկից ծանոթանալ նրա հետ: Ինձ համար սա պատուհան է դեպի անցյալ, որի շնորհիվ անհայտությունը հանկարծակիորեն բացահայտվում է»,- պատմել է նկարիչ Մադս Դալ Մեդսենը, ով աշխատել է նկարների վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը