Ռուսաստանի համար պետք է ռուս տղաներ խաղան. «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբա
27-ամյա ֆուտբոլիստը դեմ է նատուրալիզացիային:
«Այս իրավիճակում արժեր լռել, բայց ես այնուամենայնիվ կասեմ իմ կարծիքը: Ես բացասաբար եմ դրան վերաբերվում: Շատերն ասում են, որ Եվրոպայում դա անում են: Եվրոպայում շատ բան են անում, որ մենք չենք հասկանում:
Մենք չենք ցանկանում այդ ճանապարհով գնալ: Կարծում եմ, Ռուսաստանում բավարար են իր սեփական ֆուտբոլիստները: Դրա համար կան թիմեր, որտեղ շատ կան արտասահմանցի ֆուտբոլիստներ:
Երբ հնչում է Ռուսաստանի հիմնը, դու պետք է դա զգաս: Չեմ կարող պատկերացնել, որ այլ երկրի ֆուտբոլիստը լսում է մեր հիմնը: Նրա սիրտը չի գցում: Պետք է բացառապես ռուս տղաներ լինեն, որոնք ցանկանում են խաղալ իրենց երկրի համար և կռիվ են տալիս:
Ահա, նայեք Իռլանդիային: Ինչ է, ինչ-որ ապշեցուցիչ թի՞մ է: Բայց ինչպիս ագրեսիա, ինչպես են կռվում: Դա գեղեցիկ է դիտվում: Հուսով եմ, որ մենք աստիճանաբար դեպի դա ենք գնում: Ավելի ուժեղ կխաղանք, ավելի ուժեղ կերկրպագենք»,- ասել է Ձյուբան:
Ռուսաստանի Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն խոստացել է 1 ֆուտբոլիստ նատուրալիզացնել ազգային հավաքականի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը