
Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լեսթերը» դուրս եկավ մաքուր առաջին հորիզոնական

Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղերում տանելով 5-րդ հաղթանակը` «Լեսթերն» ԱՊԼ-ում դուրս եկավ մաքուր առաջին հորիզոնական: Արտագնա խաղում «աղվեսները» հաղթեցին «Նյուքասլին» (3:0), իսկ թիմի հարձակվող Ջեյմի Վարդին ԱՊԼ-ի 10 խաղերում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ` կրկնելով Ռուդ Վան Նիսթելրոյի ռեկորդը:
«Լեսթերի» առաջին հորիզոնական դուրս գալուն նպաստեցին «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» պարտությունները, որոնք մինչ այդ տուրը զբաղեցնում էին մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 1-ին և 2-րդ հորիզոնականները:
«Լեսթերը» հանդիսանում է նաև առաջատար այս մրցաշրջանում խփած գնդակների քանակով (28 գնդակ 13 խաղում):
Պատրաստեց Անի Գաբուզյանը