
Արևելյան խառնուրդ սկլերոզի կանխարգելման, մնարսողության կարգավորման և մաշկի հարթեցման համար

Երիտասարդացնող էլիքսիրը, որի բաղադրությունը ներկայացնում է interesbook կայքը, մեզ է հասել Արևելքից: Այս էլիքսիրը պետք է օգտագործել կանոնավոր կերպով, քանի որ միայն այդ դեպքում է արդյունքն ակնհայտ: Այն հարթեցնում է մաշկը, աչքերին փայլ է հաղորդում, լավացնում է մարսողությունն ու դեմքի գույնը:
Բաղադրություն
- 100 մլ կիտրոնի հյութ
- 200 գ մեղր
- 50 մլ ձիթապտղի յուղ
Էլիքսիրը շատ հեշտ է պատրաստել, պարզապես անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լավ խառնել և առավոտյան դատարկ ստամոքսին խմել 1թ/գ:
Կարող եք ամեն օր պատրաստել օրվա չափաբաժինը: Իսկ օրական չափաբաժինը հետևյալն է.
- 1թ/գ կիտրոնի հյութ
- 1թ/գ ձիթապտղի յուղ
- Կես թ/գ ձիթապտղի յուղ:
Խառնուրդը պետք է օգտագործել կանոնավոր կերպով: Այն կանխարգելում է սկլերոզի ի հայտ գալն ու զարգացումը, ինչպես նաև հարթեցնում է մաշկն ու լավացնում մարսողությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը