
Հուսանք, որ Ռոնալդուն կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պարզորոշ հասկացրել է, որ իր ակումբը հետաքրքված է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, ով արդեն հանդես է եկել մանկունյանցիների կազմում 2003-ից մինչև 2009թ.-ը:
Վերջին ժամանակները լուրեր են պտտվում պորտուգալացու թագավորական ակումբից հնարավոր տեղափոխման մասին` կապված թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ ունեցած կոնֆլիկտի հետ:
«Մեր հայացքները սևեռված են մի շարք ֆուտբոլիստների վրա, այլ ոչ միայն Ռոնալդուի: Բայց այդ ֆուտբոլիստների մեծ մասի հետ պայմանագիր ստորագրել հանարվոր չէ: Ինչ վերաբերում է Կրիշտիանուին, ապա եկեք սպասենք և հուսանք: Աշխարհում չկա մարզիչ, որին դուր չգա այդ ֆուտբոլիստը»,- Վան Գալին է ցիտում The Guardian-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը