Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է նվազել
2015թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 20,4%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ընդ որում, նվազել են և՛ ներմուծման, և՛ արտահանման ծավալները։
Այսպես, արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2,2%-ով և կազմել 1 մլրդ 223.4 մլն դոլար։ Ներմուծման անկման տեմպն ավելի բարձր է` 26,6% (ներմուծման ծավալը՝ 2 մլրդ 677.5 մլն դոլար)։
Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 1 մլրդ 444,1 մլն դոլար։