
«Ռեալի» երկրպագուները կոչ են արել Ֆլորենտինո Պերեսին հրաժարական տալ

Ինչպես հաղորդում է AS-ը, Պրիմերայի 12-րդ տուրի «Բարսելոնայի» հետ տնային խաղի ընթացքում (0:4) «Ռեալի» երկրպագուները վանկարկում էին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հասցեին` հրաժարական տալու կոչերով: «Սերուցքայինների» երկրպագուների վանկարկումները եզրափակիչ սուլիչի մոտենալու հետ ավելի բարձր էին դառնում:
Թագավորական ակումբի համար Իսպանիայի առաջնությունում սա 2-րդ անընդմեջ պարտությունն էր. «Սևիլիայից» կրած պարտությունից հետո (2:3):
Մադրիդցիները ետ են մնում «Բարսելոնայից» 6 միավորով:
Որոշ մասնագետների կարծիքով, ներառյալ «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոյի, մադրիդցիների գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ենթարկվել է Պերեսի ճնշմանը, դուրս է բերել խաղի այդ կազմը և արդյունքում վճարել է սխալների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը