
Տիտղո՞ս. միսիան անիրագործելի է. Ժոզե Մոուրինիո

«Նորվիչի» դեմ տարած հաղթանակից հետո պորտուգալացին չէր վառվում լավատեսությամբ և բողոքում էր պահերի ցածր ռեալիզացիայից:
«Եթե Դուք հարցնեք ինձ տիտղոսի մասին, ապա միսիան անիրագործելի է: Հնարավոր է, Թոմ Քրուզին դա հաջողվի:
Մենք լավ աշխատեցինք` կարողանալով խուսափել վերջնամասին ճնշման տակ: Թիմը պետք է հաղթանակի հասներ դեռ առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում մենք պետք է ավելի շուտ գոլ խփեինք, քան դա արեցինք: Եվ մենք պետք է էլի խփեինք:
Ուղղակի անհավանական է, թե ինչպիսի պահ մենք չիրականացրեցինք առաջին խաղակեսի վերջում: Գոլից անմիջապես հետո մենք դարպասաձողին հարվածեցինք, իսկ այդ ժամանակ մենք կարող էինք սպանել ինտրիգը: Արդյունքում, վերջին րոպեներին մենք հայտնվեցինք այնպիսի դրության մեջ, որ յուրաքանչյուր անկյունային կամ տուգանային հարված կարող էր մեզ զրկել 2 միավորից»,- Մոուրինիոյին է ցիտում Goal.com-ը:
«Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը