
Կցանկանայի ինչ-որ ժամանակ դառնալ «Ռոմայի» մարզիչը. Կարլո Անչելոտի

56-ամյա մասնագետը մինչև հիմա ջերմ հիշողություններ է պահպանում Իտալիայի մայրաքաղաքի մասին:
«Ես շատ կցանկանայի երբևէ մարզել «Ռոման», չէ որ դա թիմ է, որին ես սիրում եմ և այն քաղաքից է, որին ես նույնպես շատ սիրում եմ: Դա ֆանտաստիկ երկրպագուներով զարմանալի քաղաք է:
Հիշում եմ մարզումից հետո ես տաքսի վարձեցի մինչև ակումբի շտաբ-բնակարան, իսկ ֆանատները սկսեցին գոռալ խեղճ վարորդի վրա, որովհետև նա կարծես թե «Լացիոյի» երկրպագու էր:
Մենք հիանալի թիմ ունեինք և մենք գրեթե բոլորս ընկերներ ենք մնացել: Մենք շատ լավ հիշողություններ ենք պահպանել և ոչ միայն Սկուդետոյի պատճառով:
Ես դեմ չեմ նաև «Միլան» վերադառնալուն: Նրանք ինձ զանգահարել են, բայց ես այն ժամանակ պետք է վիրահատության ենթարկվեի և որոշել էի մեկ տարի հանգստանալ»,- Անչելոտիին է ցիտում Goal.com-ը:
Որպես ֆուտբոլիստ Անչելոտին խաղացել է «Ռոմայի» կազմում 1979-1987թթ.: 1984թ.-ից նա եղել է «Ռոմայի» ավագը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը