Բաժիններ՝

Ոչ մի ֆուտբոլիստ, նույնիսկ Ռոնալդուն իրավունք չունի վերջնագիր ներկայացնել այնպիսի մեծ ակումբի, ինչպիսին «Ռեալն» է. Ֆաբիո Կապելլո

Ռուսաստանի հավաքականի և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն մեկնաբանել է մադրիդյա ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ասածը, ով «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ կամ կհեռանա Ռաֆայել Բենիտեսը, կամ ինքը:

«Մենք չգիտենք, իրականում Ռոնալդուն արտասանել է այդ բառերը, թե ոչ: Եթե դա ճիշտ է, ապա իրավիճակը շատ լուրջ է: Ոչ մի ֆուտբոլիստ,

նույնիսկ Ռոնալդուն իրավունք չունի մարզչի ճակատագիրը որոշել և վերջնագիր ներկայացնել այնպիսի մեծ ակումբի, ինչպիսին «Ռեալն» է:

Այդպիսի բաների հետ ես երբեք չէի հաշտվի»,- նշել է Ֆաբիո Կապելլոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս