
Աֆրիկայում գտել են աշխարհի ամենամեծ ալմաստը

1111-կարատանոց քարը հիացնում է իր չափերով:
Lucara Diamond կազմակերպությունը Բոտսվանայի (Աֆրիկա) Karowe հանքում հայտնաբերել է աշխարհի ամենամեծ ալմաստը, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
1111-կարատանոց քարն ապշեցնում է իր չափերով, որը կազմում է 65х56х45մմ:
Հաղորդվում է, որ գտածոն իր չափերով զիջում է միայն հայտնի Կուլինանին (3106,75 կարատ (621,35գ), չափը` 100х65х50մմ):
«Պատմական հայտնագործությունը Lucara Diamond-ին դրել է իրապես բացառիկ ադամանդներ պատրաստողների հետ միևնույն նեղ շարքում: Դժվար է գերագնահատել վերջին հարյուրամյակում հայտնաբերված 1000 կարատից ավել կշռող ամենամեծ ալմաստի նշանակությունը»,- այս առիթով հայտարարել է Lucara Diamondի նախագահ Ուիլիամ Լեմբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը