
Daily Mail-ը ցուցադրել է Հնդկաստանի գունագեղ կյանքը

Նոր ֆոտոռեպորտաժում Հնդկաստանը ներկայացված է որպես աշխարհի ամենապայծառ վայրերից մեկը:
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկարների շարք, որտեղ ցուցադրված է Հնդկաստանի գունագեղ կյանքը: Լուսանկարներով ներկայացված են պայծառ շենքեր, հագուստ, սնունդ և փառատոններ:
Թերթը հիշեցնում է, որ Հնդկաստանը գարնանային «Holi» փառատոնի հայրենիքն է, որը կապվածէ զանազան պայծառ գույների հետ: Փառատոնի մասնակիցները միմյանց վրա լցնում են գունավոր փոշիներ:
Բացի այդ, երկիրը հայտնի է վառ հագուստներով: Կանայք հագնում են գունավոր սարիներ (ավանդական հնդկական հանդերձանք), զարդարվում են փայլուն ոսկերչական իրերով, իսկ տղամարդիկ հագնում են ոչ պակաս գունագեղ շարֆեր և վերնաշապիկներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը