ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը 57 երկրում հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային համագործակցությանը, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ կանցկացնի Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով, հայտնում է Turan-ը:
Եվրամիությունը կարող է փլուզվել միգրացիոն ճգնաժամի պատճառով, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իտալական Il Sole 24 Ore պարբերականին տված հարցազրույցում:
Հանրապետության տարածքում գործում է միջերկրածովյան ցիկլոնը, բոլոր շրջաններում դիտվում են տեղումներ, Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Նա անընդունելի համարեց հակապետական, հեղափոխական կոչերը, պետական հեղաշրջումը և այլն՝ նշելով, որ ընդունելի է այն, ինչ տեղավորվում է օրենքի սահմաններում: Ըստ նրա՝ վերջին հանրահավաքների ժամանակ օրինապահները նպաստում էին, որ օրենքի սահմանում լինի ամեն ինչ:
«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում, իսկ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարևորագույն ոլորտներից մեկն է, – ասաց դեսպան Միլսը, – դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել»:
Սահմանադրական փոփոխությունները ճիշտ ուղին է` քաղաքական մենիշխանության փոփոխության համար, որպեսզի լինի կոլեկտիվ քննարկում և բաժանարար գիծը գնա ոչ թե պառլամենտ-իշխանություն, այլ հենց պառլամենտում՝ ընդդիմության ու իշխանության միջև: Նման տեսակետ այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նկատելով, որ ամեն ինչ ի վերուստ դնել վստահության դաշտի վրա, ճիշտ չէ:
Էգեյան ծովում երկու նավակի շրջվելու հետևանքով, որոնցում գտնվել են ներգաղթյալներ, զոհվել է ավելի քան 20 մարդ:
Կրկնելով իր ավանդական խոսքը, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, Մ.Մելքումյանը հայտարարեց, որ այժմ իրենք իրենց լավ են զգում և ցավոտ չէր՝ առնվազն իր համար: «Ցավոտ է լինում մեկ-մեկ, բայց ցավազրկողներ էլ կան, դա մարդու համար է: Քաղաքականությունը մենք ենք ընտրել, ոչ մեկ չի ստիպել, որ ես զբաղվեմ քաղաքականությամբ»:
Ցուցակների ուռճացնումն ավելացնում է կեղծելու հնարավորությունները և ցուցակներ մտցնում են սև գործ անողներին: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վառելիքա-էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության ու էկոլոգիական անվտանգության հարցերով ՌԴ նախագահին կից հանձնաժողովի նիստում անթույլատրելի է համարել Ռուսաստանում օտարերկրյա արժույթի կիրառումը վառելիքաէներգետիկ ոլորտի գործարքների իրականացման ժամանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 57-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են քննչական, դատավարական այլ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Մենք Կիպրոսում մասնակցում էինք Եվրոպայի առաջնությանը: Մարզումից հետո ես տաք մարմնով մտա լողավազան, որի ջուրը սառն էր եւ սրտի կանգ ունեցա: Ինձ փրկել ու ջրից հանել են Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահը, ադրբեջանցի մարզիկը եւ իմ աշակերտներից մեկը:
Վաղը կայանելու է «Հայկական վերածնունդ» համակարգող խորհրդի նիստ և կքննարկվի հանրաքվեի շտաբի ձևավորման ու աշխատանքերի հարցը: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Ցանկացած վարակիչ հիվանդության դեմ պայքարելու համար պետք է իմանալ դրա տարածման ճանապարհը: Հազալու, փռշտալու հիգիենա պետք է իմանալ, ձեռքով փակելը չի խրախուսվում: Պետք է ձեռքով փակելու փոխարեն՝ թղթե անձեռոցիկով փակել բերանը, ապա անձեռոցիկը փակած վիճակում նետել: Կարելի է նաև արմունկով փակել բերանը, որովհետև արմունկով քիչ է շփումը իրերի, մարդկանց հետ»:
«Վարչական ռեսուրսի օգտագործման շուրջ մտահոգությունները չեն վերանա, քանի դեռ վստահություն չենք ձևավորել ընտրությունների հանդեպ»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
24-ամյա երիտասարդը, ով դեռ բազում ծրագրեր ու նպատակներ ունի այս կյանքում, այժմ գամված է անվասալյակին, քանի որ անցյալ տարի տեղի ունեցած միջադեպի պատճառով տղան բավականին լուրջ վնասվածքներ է ստացել ողնաշարի շրջանում, եւ այսօր լինելով իր ծնողների միակ հենարանն ու խնամակալը հայտնվել է անելանելի վիճակի մեջ:
Ազատամարտիկ, 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, անժամկետ հացադուլ է սկսել:
Վրաստանի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպումներ է անցկացնում Կոնգրեսում ու ԱՄՆ Սենատում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վերջերս շփվում էի արվեստի մի գործչի հետ: Այդ մարդուն ստեղծագործական եւ մարդկային առումով համակրում եմ: Բայց երբ նա սկսեց հիացական տոնով խոսել իր սեփական գործերի մասին, մեջս կասկածներ առաջացան այդ արվեստագետի մտավոր ունակությունների վերաբերյալ: Ինձ թվում է՝ ոչ մի խելացի մարդ չի ասի իր մասին՝ «ես նշանավոր անձնավորություն եմ», «ես ազգային գործիչ եմ», «իմ գրածը գլուխգործոց է»:
Մի խումբ պատգամավորների աչքից չէր վրիպել այն, որ նույնականացման քարտերի առնչությամբ քննարկումների ընթացքում կառավարության ներկայացուցիչն այդպես էլ չներկայացավ Աժ։
Կույր Հակոբ Բաբայանը` լինելով ինքնուս շվիահար, ապշեցնում է իր պրոֆեսիոնալ նվագով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Երբ ամիսներ առաջ մեր լրագրողներից մեկը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել Էր՝ խնդիրներ չկան «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս-Էյ» իսպանական կազմակերպության հետ, նա պատասխանել էր. «Ոչ մի խնդիր չկա։
Ներդրումներ իրականացրեք մեր գործում և պահանջեք, որպեսզի մենք աշխատենք առավելագույնս բաց, հետևողական և պատասխանատու, որի արդյունքում բոլորս միասին կկարողանանք լուծել բազում խնդիրներ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ:
«Եթե չի անցնում Սահմանադրությունը, ժողովուրդը «Ոչ» է ասում, ես այդտեղ մեծ պրոբլեմներ չեմ տեսնում»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տարածվել է տեղեկատվություն, թե իբր նույնականացման քարտի և անձնագրի առկայությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կրկնակի քվեարկության հնարավորություն են ստեղծում:
Հարուցված գործի հիմքում կալանավորի ապօրինի ձայնագրված հեռախոսային խոսակցություն է, որտեղ կալանավորը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային, 30 հազար դրամանոց համազգեստից մի հատ կտաս: Պետը գնացել, վերցրել է համազգեստը և տարել տուն: