«Քրտինք, արյուն թափելու են ու քվեարկության ցուցակները չեն հրապարակելու». Արամ Մանուկյան

Ցուցակների ուռճացնումն ավելացնում է կեղծելու հնարավորությունները և ցուցակներ մտցնում են սև գործ անողներին: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ ցուցակներում առկա ընտրողների 20%-ը կազմում է 700 հազար: Ա.Մանուկյանը նշեց, որ իշխանությունը մտադրություն չունի Լոս Անջելեսում ապրողներին ու մահացածներին հանել ցուցկաներից. «Ուռճացվում է այն մասով, որտեղ կեղծիքն է տեղի ունենում»:

Ա.Մանուկյանը հիշեցրեց, որ դեռևս հոկտեմբերի 15-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր 5000 ID քարտ ունեցողների մասին, իսկ հիմա արդեն այդ թիվը հասել է 182 հազարի, իսկ 562 հազարն ունի և՛ ID քարտ, և՛ անձնագիր: Նա նշեց, որ նույնականացման քարտ ստուգելու սարքն արժե 3000 դրամ ու լայնորեն կիրառվում է մաքսային ծառայություններում, հաշվապահների կողմից. «Հայաստանը վաղուց ունի միասնական տեղեկատվական համակարգ և բոլորովին բարդ չէ ID քարտով քվեարկելու դեպքում բլոկ անել, որ այլ տեղամսում չքվեարկեն: Այս պարզագույն բաները որ չի արվում, ուրեմն եզրակացնում ենք, որ գնալու են կեղծքի»:

Ա.Մանուկյանը հորդորեց հեքիաթների չհավատալ, իսկ թանաքոտած մատը ինչով ուզում ես լվա, լապտերի ուլտրամանուշակագույն լույսի ներքո երևում է, որ քվեարկել է:

«Իրենց նախկին գործիքներից պակասել է հնարավորությունը: Ես պտտվել եմ գյուղերում, շփվել եմ պետական աշխատողների հետ: Պակասել է գումարը, վարչական մեխանիզմը և շահագրգռվածությունը: Այս անգամ, ինչքան հասկանում եմ, շատ փող չեն բաժանելու, շատերը նաև հասկացել են, որ եթե անգամ փող էլ վերցնեն, չեն քվեարկելու: Հիմա քաղաքացիական մոտեցումն է շատանում,- ասաց Ա.մանուկյանը՝ հավելելով, որ նաև մոտիվացիան է պակասել, պետական ապարտը, շատ ՀՀԿ-ականներ, իշխանական մարդիկ, լծակ ունեցողներ չեն ուզում, որ այս Սահմանադրության նախագիծն անցնի,- Իրենք ոչ թե դեմ են քվեարկելու Սերժ Սարգսյանին, այլ Սահմանադրությանը: Եվ սա իրենց պահեստի գործիքները քչացնելու է: Դրա համար քրտինք, արյուն թափելու են ու քվեարկության ցուցակները չեն հրապարակելու: ՀՀ-ում չկա այնքան մարդ, որքան կա ընտրական ցուցակներում ընտրող: Ահա որտեղ է իրենց կղծիքի հիմնական աղբյուրը: Լրացուցիչ գործիքներ են ուզում, որովհետև իրենք  շատ լավ գիտեն, թե ինչ տրամադրություններ կան սահմանադրական փոփոփոխությունների հետ կապված»:

Տեսանյութեր

Լրահոս