Վրաստանի ԱԳՆ ղեկավարն ամերիկացի օրենսդիրների հետ քննարկում է Վրաստանի ու ԱՄՆ-ի ռազմավարկան համագործակցությանն առնչվող հարցեր
Վրաստանի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպումներ է անցկացնում Կոնգրեսում ու ԱՄՆ Սենատում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից, Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Հանրապետական կուսակցությունից կոնգրեսմեն Մայք Կոնավեյի հետ, սենատոր Օրիոն Հեթչի ու Ջոն Քորնինի հետ:
Հաղորդվում է, որ ամերիկացի օրենսդիրների հետ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի ու ԱՄՆ-ի ռազմավարկան համագործակցությունը, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը: Քննարկվել են նաև տարածաշրջանում ու Վրաստանում անվտանգության հարցերը:
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ամերիկացի կոնգրեսմենները հատուկ աջակցություն են հայտնել Վրաստանի ձգտմանը՝ ինտեգրվել եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին: