«Խոմ կոչ անելով չի՞». Հովհաննես Մարգարյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող կոչերի մասին

Վաղը կայանելու է «Հայկական վերածնունդ»  համակարգող խորհրդի նիստ և կքննարկվի հանրաքվեի շտաբի ձևավորման ու աշխատանքերի հարցը: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Թե ինչպե՞ս ՕԵԿ-ը կիրականացնի քարոզարշավը, ապա Հ.Մարգարյանը խոստացավ, որ հանրությունը դա կտեսնի ու կլսի: Նա նշեց, որ զբաղվելու են ակտիվ քարոզարշավով, այցելելու են մարզեր, հանդիպումներ են ունենալու մարդկանց հետ:

Միաժամանակ Հ.Մարգարյանը կրկնեց իր նախկին պնդումը, որ չեն պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Պետք է մեր ժողովրդին շիտակ ասենք, ո՞նց են պահանջելու նախագահի հրաժարական, եթե 100-ից ավելի պատգամավորներ չեն պահանջելու»:

«Խոմ կոչ անելով չի՞»,- նկատեց Հ.Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս