Դավիթ Աթանեսյան. «Ցավում եմ, որ հայկական լրատվամիջոցները այնքան հեշտությամբ տրվում են ադրբեջանական սեւ PR-ին». Aravot.am
Aravot.am-ը Դավիթ Աթանեսյանին խնդրել է մեկնաբանել թե տեղի ունեցածը, թե տարածվող լուրերի իսկությունը:
«Մենք Կիպրոսում մասնակցում էինք Եվրոպայի առաջնությանը: Մարզումից հետո ես տաք մարմնով մտա լողավազան, որի ջուրը սառն էր եւ սրտի կանգ ունեցա: Ինձ փրկել ու ջրից հանել են Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահը, ադրբեջանցի մարզիկը եւ իմ աշակերտներից մեկը: Անմիջապես տեղափոխվել եմ հիվանդանոց եւ ապաքինվել: Ես երախտամոռ չեմ եւ արդեն իմ խորին շնորհակալությունը հայտնել եմ ինձ փրկողներին, այդ թվում նաեւ ադրբեջանցի մարզիկին եւ ասել, որ ամբողջ կյանքում երախտապարտ եմ լինելու նրանց:
Դրանից ավելի ի՞նչ պետք է անեի: Մենք մարզիկ ենք եւ քաղաքականությանը չենք խառնվում: Հասկանում եմ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները միջադեպը պետք է օգտագործեին այլ, իրենց ձեռնտու նպատակներով: Բայց ցավ եմ ապրում, որ հայկական լրատվամիջոցները առանց իրականությունը պարզելու փորձի այդքան հեշտությամբ տրվում են նրանց սեւ PR-ին», – ասել է Դավիթ Աթանեսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝