
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Երևանում և Արարատյան դաշտում կգրանցվեն առաջին սառնամանիքները. shamshyan.com

Հանրապետության տարածքում գործում է միջերկրածովյան ցիկլոնը, բոլոր շրջաններում դիտվում են տեղումներ, Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:
Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Այսօր, կեսօրից հետո, հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին ձյան տեսքով տեղումներ կդիտվեն նաև լեռնային գոտիներում, Տավուշի, Լոռիի, Սյունիքի և Արցախի նախալեռնային շրջաններում, սակայն պետք է նշել, որ տեղումների ինտենսիվությունը զգալիորեն կթուլանա: Հյուսիս-արևելքից հանրապետություն են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ինչի արդյունքում մինչև նոյեմբերի 3-ի գիշերը ներառյալ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի ևս 7-9 աստիճանով:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում՝ մինչև -2 աստիճան, գետնի մակերևույթին՝ մինչև -4 աստիճան, այսինքն՝ այդ օրը կգրանցվեն առաջին սառնամանիքները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: