«Ցավոտ է լինում մեկ-մեկ, բայց ցավազրկողներ էլ կան». Միքայել Մելքումյան
«Փետրվարից հետո քաղաքական դաշտը հանդարտվեց, չեմ ուզում օգտագործել ավելի կոշտ բառեր՝ փոշիացավ»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա՝ լուրջ այլ ուժ չկա. «Մեր 25 տարվա փորձը ցույց է տալիս, որ փողոցից իշխանության չեն գալիս: Միակ ճանապարհն ընտրությունների միջոցով օրինական իշխանության գալն է կամ մնալը»:
Կրկնելով իր ավանդական խոսքը, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, Մ.Մելքումյանը հայտարարեց, որ այժմ իրենք իրենց լավ են զգում և ցավոտ չէր՝ առնվազն իր համար: «Ցավոտ է լինում մեկ-մեկ, բայց ցավազրկողներ էլ կան, դա մարդու համար է: Քաղաքականությունը մենք ենք ընտրել, ոչ մեկ չի ստիպել, որ ես զբաղվեմ քաղաքականությամբ»: