Մոսկվայի Միությունների տանը երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար ԴմիտրիՊեսկովի դստեր նշանադրության արարողությունը, հայտնում է super.ru-ն:
SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) ընկերությունը գազատար է կառուցել Արևելյան Վրաստանում: Նոր գազատարը բացել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR Georgia-ի ներկայացուցիչների հետ Մանավի գյուղում:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, 1960 թ. ծնված Աշոտ Ե.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 09.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Վարդանանց թիվ 26 հասցում գտնվող, իրեն պատկանող չցանկապատված տարածքից գողացել են թիթեղյա տնակը` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ֆրանդիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Twitter-ի իր էջում արձագանքել է երկրի հարավ-արևմուտքում` Լիբուրնե քաղաքում այսօր տեղի ունեցած սարսափելի ավտովթարին:
ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել անգլիական «Մանչեսթեր Սիթիին» երկրպագուներին՝ վատ պահվածքի համար: Երկրպագուները «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ սուլել են Չեմպիոնների լիգայի հիմնի ժամանակ:
«Քո հանձնաժողովի գործունեոււթանն էլ եմ տիրապետում, քո շարժուձևին էլ եմ տիրապետում, քո ինֆորմացիային էլ եմ տիրապետում»:
Այս օրերին Հայաստանը կանգնած է սահմանադրական համակարգի խորը բարեփոխումների շեմին: Բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, վեց ամիս առաջ հրապարակված հայեցակարգի հիման վրա մշակվել և ներկայացվել է գործող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Արդեն դեկտեմբերի 6-ին կանցկացվի հանրաքվե:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին եւ նրա տեղակալ Լեւոն Շահվերդյանին:
84 տարեկանում մահացել է Yves Saint Laurent նորաձևության տան համահիմնադիր ու մոդելյեր Իվ Սեն Լորանի կողակից Պիեռ Բերժեն, հայտնում է Bloomberg-ը:
Հանրահայտ WhoScored.com-ը կազմել է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
«Ես կարծում եմ, որ ես պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը, որքան էլ դա դուր չգա առանձին գործիչների կամ լրատվամիջոցների առանձին ներկայացուցիչների, քանի որ շատ անգամ եմ մեղադրվել՝ կամ հանրության ականջի համար, կամ հանրության մի մասի ականջի համար կտրուկ հայտարարություններ չանելու համար, կամ անելու համար այնպիսինը, որը չի բավականացրել, ասենք, իշխանության ներկայացուցիչների առանձին կտորների: Մի խոսքով՝ այդ դժգոհությունն անվերջ է: Ես կարծում եմ՝ այդ դժգոհությունը կշարունակվի ցանկացած օմբուդսմենի աշխատանքում, իսկ զսպվածությունը մենք կմեկնաբանենք՝ որպես չեզոքություն, հետևաբար՝ որևէ կերպ չենք փոխի մեր գործելաոճը»:
ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Նաշվիլ քաղաքի համալսարանի տարածքում տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է տեղի Tennessean պարբերականը:
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մոնակոն» հաղթեց «Ղարաբաղին» (1:0), «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Ռուբինի» հետ (1:1), իսկ «Բորուսիան» հաղթեց «Գաբալային» (3:1):
Ժամը 16:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը:
«Ես հայտարարում եմ, որ Գագիկ Հարությունյանը օրենքը խախտել է»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Երևանում անցկացվող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումի մասնակիցներին ու շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև իր հայ գործընկերներին միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած անգնահատելի օգնության համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիր: Մինչ ստորագրման արարողության մեկնարկը Հովիկ Աբրահամյանը, դիմելով ներկաներին, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս բոլոր ոլորտներում թափանցիկության և հասարակության մասնակցության դերի բարձրացմանը:
Ենթադրենք՝ ես ունեմ սեփական պետհամարանիշներով ավտոմեքենա, դրա խախտումները գալիս են իմ անունով, ու իմ ներքին խնդիրն է՝ ես կվճարեմ, թե վարորդը, բայց որ պետական պետհամարանիշներով է մեքենան ու դրա վրա կարող եմ 15 վարորդ փոխել, բոլորի կատարած խախտումների համար հո չե՞մ վճարելու:
«Երեք գործոններ կան, որ դրդապատճառ կարող են լինել սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու համար՝ հանրության պահանջ, միջազգային հանրության պահանջ, ուժերի քաղաքական կամք. այս նոր Սահմանադրության առաջանալու պահանջը հիմնականում առաջացել է միջազգային հանրության պահանջով»,- կարծում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ կարծիք հայտնեց, որ այս գործընթացը նախաձեռնվել է 2012-2013 թվականների «տապալված ընտրությունների և իշխանության յուրացման» պատճառով:
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու 2-րդ տան բնակչուհի, 1981 թ. ծնված Նինա Կիմի Մակյանը, որը հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Պատկերացնել միայն կարելի է, թե մի քանի շաբաթ քաղաքական որեւէ խնդիրը Հայաստանում ինչպիսի եռանդով կքննարկվի այդ համատեքստում։ Կհնչեն ավանդական դարձած հավաստիացումները ՝ «ռեժիմը խուճապի մեջ է», «Պուտինը վերջնականապես որոշեց փոխել Հայաստանում իշխանությանը» եւ այսպես շարունակ։
Ժնևում Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ-ի անունից հայտարարել է, որ ՀՀ-ն կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու Ռուսաստանի առաջարկին։ Այս համաձայնությանը որոշ գործիչներ . վտանգավոր են համարում եւ նշում, որ դա առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է։
Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.10-ին, 1986 թ. ծնված Վահան Հ.-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պիոներական փողոցի տներից մեկում բնակվող իր աներոջը ծեծի են ենթարկել և գումար տարել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի հարավարևմտյան Լիբուրնե քաղաքում ուղևորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
«Բնականաբար, երբ կավարտվի աուդիտը, մեզ շատ կհետաքրքրի այդ աուդիտի արդյունքները, բոլորս կստանանք, կփորձենք վերլուծել աուդիտի աշխատանքների արդյունքում ինչ թերություններ են արձանագրվել, ինչ բացթողումներ կան, և այն առաջարկությունները, որ կարվի այդ ընկերության կողմից ՀԷՑ-ի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, բնականաբար, իրենց հետ կդարձնենք համատեղ աշխատանքային ծրագիր»:
Թույլ տվեք, որ կուսակցությունները, այդ թվում նաեւ ՀՀԿ-ն, ինքը որոշի, թե ով է լինելու այս կամ այն պաշտոնում, այս դեպքում՝ հանրաքվեի նախընտրական շտաբի պետը։ Կարծում եմ՝ շատ լավ ընտրություն է, իսկ Ձեր կարծիքով՝ ո՞վ է պարոն Աբրահամյանից ավելի լավը, վստահ եմ, շտաբը շատ լավ եւ արդյունավետ կաշխատի նրա գլխավորությամբ։
Ռ.Նազարյանը տեղեկացրեց, որ հաշվիչները փոխելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հաշվին, սակայն դա դիտարկվելու է որպես ներդրում:
«Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն և հասկանան, պատկերացնեն, թե ինչ փոփոխությունների են հանգեցնելու առաջարկվող փոփոխություններն իրենց կյանքում»:
Վրաստանի քաղաքացիներն Իրանի օդանավակայաններում կկարողանան ստանալ այցագիր՝ նախատեսված 30 օրվա համար, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նվազագույնը 39 մարդ է զոհվել Ֆրանսիայի հարավարևմտյան Լիբուրնե քաղաքում ուղևորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով, հայտնում է LifeNews-ը: