Բաժիններ՝

Մահացել է Yves Saint Laurent նորաձևության տան համահիմնադիրն ու Իվ Սեն Լորանի կողակիցը

84 տարեկանում մահացել է Yves Saint Laurent նորաձևության տան համահիմնադիր ու մոդելյեր Իվ Սեն Լորանի կողակից Պիեռ Բերժեն, հայտնում է Bloomberg-ը:

Բերժեն ծնվել է 1930-ին: 1958-ին նա ծանոթացել է Սեն Լորանի հետ, ում հետ այնուհետ ռոմանտիկ հարաբերություններ է հաստատել, իսկ 1961 թվականին նրանք միասին հիմնադրել են Yves Saint Laurent նորաձևության տունը: Զույգը բաժանվել է 1976-ին, սակայն մինչև 2002 թվականը Բերժեն գլխավորում էր ընկերությունը:
Վերջին տարիներին Բերժեն ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ ու իրավապաշտպան գործունեությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս